Այսօր Կանադայի Մոնրեալ քաղաքում մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեր թիմի կազմում տարվա գլխավոր ստուգատեսում հանդես կգան Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Արթուր Դավթյանը (բազմամարտ) եւ Վահագն Դավթյանը (օղակներ):
Մրցումային առաջին օրը հայ մարմնամարզիկները հանդես կգան որակավորման փուլում:
Նախքան աշխարհի առաջնությունը Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացրել Փարիզում: