Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի / IBA / տնօրենների գործող խորհուրդը իր վերջին հանդիպումը անցկացրեց Ստամբուլում:
Գործող խորհրդի նիստի օրակարգի առանցքային խնդիրը վերաբերել է ասոցիացիայի բարեփոխումների ծրագրին: Զեկուցումներում խոսվել է նշած հարցում զգալի առաջընթացի և այն հիմնական ոլորտների մասին, որոնց հարկ է ուշադրության հրավիրել հետագա աշխատանքներում:
IBA –ի խորհուրդը քննարկել է նաև կանանց աշխարհի առաջնությանը զուգահեռ վաղը սկսվելիք IBA -ի արտահերթ համագումարի և դրան հարակից հարցերին վերաբերող մի շարք կարևոր խնդիրներ:
Ասոցիացիայի երկօրյա արտահերթ կոնգրեսում օրակարգի բազմաթիվ հարցերի թվում ընդգրկված է կազմակերպության նախագահի ընտրությունը:
Ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովը և հոլանդացի Բորիս վան դեր Վորստը:
Տնօրենների նոր խորհուրդը կունենա 18 անդամ՝ ներառյալ նորընտիր նախագահը և մայրցամաքային կոնֆեդերացիաների հինգ նախագահները: Ընդհանուր առմամբ, IBA- ի տնօրենների խորհրդում գրանցվել է 28 թեկնածու:
Ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային եղանակով: Ընտրական գործընթացը մշակել է կառավարման անկախ հանձնախումբը: