Տոկիոյի մարզադաշտում, որի տրիբունաները տեղավորվում են 32 հազար հանդիսական, փորձարկվել են COVID-19 –ի հակաքայլերը։ Այդկերպ է ստուգվել երկրպագուների ներկայությունը ստադիոնում։ Այնտեղ տեղադրված են տասնյակ տեսախցիկներ, սենսորներ և դիմակներ կրելու, երկրպագուների շարժը, ածխաթթու գազը վերահսկելու և քամու արագությունը չափելու սարքեր։
Ճապոնիայի կառավարությունը թույլատրում է մարզադաշտերն օգտագործել 50 տոկոս բեռնվածությամբ։ Նպատակ կա պարզել, թե արդյոք համավարակի ընթացքում մարզադաշտը կարող է անվտանգ լինել մարզասերների ներկայությամբ:
Արդյունքները կզեկուցվեն կառավարությանը և կօգտագործվեն օլիմպիական խաղերի ուղեցույցում։ Ենթադրվում է, որ տվյալները կվերլուծի ճապոնական Fugaka գերհամակարգիչը, որն օգտագործվել է գնացքներում, դասասենյակներում` կաթիլների տարածումը հսկելու համար: