ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ՊԱՏՎԱՍՏՎԵՆ . . .

12:00 - 02 Ապր, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերը կանցկացվեն համաճարակի պայմաններում, թեև  կազմակերպիչները այն կանխելու համար  մշակել են միջոցառումների շարք: Այնուամենայնիվ, ըստ ամերիկյան  Bloomberg ընկերության,  դրանք կարող են չբավարարել, քանի որ մի շարք հարցեր  մնում են անպատասխան: Այնպես որ,  մարզիկներն ու պատվիրակության  անդամները կարող են հիվանդանալ, իսկ հետո վիրուսը տարածել իրենց երկրներում: 

Տոկիոյի օլիմպիական խաղերը վերապրեցին մարզահանդեսի հետաձգման որոշումը, բազմաթիվ  այլ սկանդալներ: Բայց հիմա, գրում է Bloomberg- ը, կազմակերպիչներին բարդ փորձություն է սպասվում.   համավարակի համապատկերում անցկացնել  աշխարհի ամենախոշոր մարզական իրադարձությունը:  Անգամ առանց օտարերկրյա հանդիսականների, Տոկիոյում կհավաքվեն 200 երկրների  ավելի քան 60 հազար մարզիկներ, մարզիչներ, թիմի անդամներ, լրագրողներ և այլ անձինք: 

Իհարկե ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, մշակվել են համապատասխան կանոններ, բայց ամբողջությամբ  հնարավոր չէ վերացնել վարակի տարածման հավանականությունը: 

Ճապոնիան  հուսադրվում է   երկու հիմքով ՝ կարանտին և պատվաստում, բայց օլիմպիական խաղերի կազմակերպման հարցում դեռ շատ անհայտներ կան:

Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակը հիշում է, որ համաճարակի ընթացքում տեղի են ունեցել  մի շարք մարզական իրադարձություններ և վարակման դեպքեր չեն գրանցվել: Նրանք  անցել են կարանտին և երկու անգամ թեստ են հանձնել, այնուհետև ստուգվել յուրաքանչյուր երեք օրը մեկ: 

Կա նաեւ բացասական օրինակ:  Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում ձեռնարկվեցին բոլոր նախազգուշական միջոցները, բայց, այնուամենայնիվ,  հիվանդության դեպքերի աճ գրանցվեց, որի պատճառով երկրպագուներին  թույլ չտվեցին ներկա լինել: Իսկ մարզիկներն իրենց վնասվածքները բացատրում էին նրանով, որ պարապելու համար բավարար ժամանակ չունեին: Տարբեր մարզաձևերը տարբեր ռիսկեր են պարունակում:  Պարզվել է, որ վիրուսը խաղի ընթացքում չի տարածվում ֆուտբոլիստների շրջանում, բայց ըմբշամարտի մրցումներում, հակառակն է տեղի ունենում:

Օլիմպիական խաղերի բնույթն ավելի բարդ է, բարդ կլինի վերահսկել բոլորին: Միայն մարզիկները չեն, խաղերում  աշխատում են հազարավոր կամավորներ, անձնակազմեր: 

Նույնիսկ նորմալ ժամանակներում օլիմպիական խաղերում հիվանդությունների բռնկումներ են  լինում: 2018-ին մոտ 200 մարզիկներ հիվանդացան << Նորովիրուսով >>, Ռիո դե Ժանեյրոյում << Զիկա >> վիրուսի սպառնալիք կար, 2012-ին ՝ Լոնդոնում, ավելի քան 300 մարզիկներ տարբեր շնչառական հիվանդություններ ունեցան: 

Սպառնալիքը նվազեցնելու համար Ճապոնիա ժամանողներից  կպահանջվի թեստ  հանձնել և ստուգվել  յուրաքանչյուր չորս օրը մեկ: 

Որոշ երկրներ արդեն սկսել են պատվաստել խաղեր մեկնող իրենց մարզիկներին: Իհարկե, իդեալական կլիներ, եթե բոլոր մասնակիցներն ու անձնակազմը պատվաստում ստանային:

Այլ նորություններ