Բայդարկա և կանոէ թիավարության միջազգային ֆեդերացիայի / ICF / խորհուրդը համավարակի պատճառով որոշել է հետաձգել կազմակերպության հաջորդ համագումարը։ Այն տեղի կունենա Թաիլանդում՝ եկող հոկտեմբերին։
Ֆեդերացիայի խորհուրդը հույս ունի, որ միջոցառումը նշանակելով Տոկիոյի օլիմպիական խաղերի ավարտից հետո, պատվիրակների մեծ մասը կկարողանա անձամբ ներկա լինել կոնգրեսին:
Ժամկետը հայտնի կդառնա առաջիկա հունվարին։