Բրազիլիան գրկաբաց սպասում է ձեզ. Բրազիլիայի նախագահը ուղերձ է հղել

14:50 - 06 Հուլ, 2016

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերի ուղերձ է հղել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերին ընդառաջ:

«Մենք պատրաստ ենք հյուրընկալելու Հարավային Ամերիկայում առաջին անգամ անցկացվելիք Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերը: Խաղերը մեծ ազդեցություն են ունեցել Ռիո դե Ժանեյրոյի հանրային քաղաքականության իրականացման վրա՝ դարձնելով քաղաքը արագընթաց, ընդարձակելով այն և հանգեցնելով բազմաթիվ ենթակառուցվածքային եւ ազատ տեղաշարժմանը միտված ծրագրերի նախաձեռմանը: Նման քաղաքականության անմիջական  բարենպաստ ազդեցությունը քաղաքի բնակիչների կյանքի որակի վրա ակնհայտ է:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում լուրեր են տարածվել  այն մասին, որ խաղերի ընթացքում հնարավոր է արևադարձային հիվանդության բռնկում: Մենք կարող ենք հավաստիացնել ձեզ, ինչպես դա արդեն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որ խաղերի ժամանակ զիկա (Zika) վարակի ռիսկ գործնականում չկա: Հարավային կիսագնդում ձմռանը Aedes aegypti–ի միջոցով փոխանցվող հիվանդության տարածման արձանագրված ցուցանիշը պատմականորեն եղել է շատ ցածր: Եվ իսկապես, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Zika վարակի անկում է գրանցվել Ռիո դե Ժանեյրոյում եւ ամբողջ Բրազիլիայում: Ես հիշում եմ համաճարակի նման մի կանխատեսում Բրազիլիայում 2014 թ. Աշխարհի գավաթի խաղերի ընթացքում, երբ մենք հյուրընկալեցինք 1,4 մլն օտարերկրյա այցելուների: Եվ այդ ժամանակ ոչ մի համաճարակային իրավիճակ չկար: Այժմ նույնպես  զբոսաշրջիկները կարող են վստահ լինել, որ օլիմպիական խաղերի  ողջ ընթացքում կլինեն առողջության համար բարենպաստ պայմաններ: Բրազիլիան պատրաստ է ընդունել բոլոր այցելուներին, ովքեր գալու են` վայելելու աշխարհի մարզիկների մրցումների դիտումը, եւ մենք, վստահաբար, շատ բան կունենանք ցույց տալու նաև հինգ մլրդ. հեռուստադիտողներին ամբողջ աշխարհում, ովքեր պիտի հետևեն այդ Խաղերին: 

Բրազիլիան գրկաբաց սպասում է ձեզ»:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ