Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դավթյանը Կուբայի Գրան Պրիում դարձել է բրոնզե մեդալակիր:
Դավթյանը (60 կգ) առաջին գոտեմարտում հաղթել է Չեխիայի ներայացուցիչ Պավել Պետրիկովին, այնուհետ՝ ուզբեկ Շարաֆուդին Լուտֆիլային, բայց կիսաեզրափակչում զիջել է թուրք Բեկիր Օզլուին: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Դավթյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Սահինին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց արգենտինացի Ֆերնանդո Գոնսալեսին:
Լուսանկարը` առաջնության կայքից
ՀԱՕԿ լրատվության բաժին