Որոշվել են « Դաքար-2026 » պատանեկան ամառային օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները։
Աֆրիկյան մայրցամաքում կայանալիք առաջին օլիմպիական այդ իրադարձության բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2026թ.հոկտեմբերի 31-ին: Մարզահանդեսի փակումը նշանակված է նոյեմբերի 13-ին:
Ժամկետները ՄՕԿ-ի գործկոմին առաջարկվել է մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Քննարկել ու հաշվի են առել ուսումնական հաստատությունների դասընթացների ժամանակացույցը, ծրագիրը, օդերևութաբանական պայմանները, միջազգային մյուս մարզական միջոցառումների անցկացումը և այլն:
« Դաքար - 2026 –ը » կհամընկնի Աֆրիկայի երիտասարդության օրվա հետ ( նոյեմբերի 1 ): Այն կարևոր տոն է Սենեգալում, որը դպրոցականներին ավելի շատ ժամանակ կտա մասնակցելու և խաղերում ներդրում ունենալու համար:
Աշխատանքներ են տարվում նաև մարզական ծրագրի օպտիմալացման ուղղությամբ, ինչի համար խորհրդակցություններ են անցկացվում ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի և միջազգային մարզական ֆեդերացիաների հետ։