Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը, աշխարհի առաջնությանն ընդառաջ, նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ Հունգարիայում մարզվում են 73 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանը եւ Ֆերդինանդ Կարապետյանը:
Գլխավոր ստուգատեսից անմիջապես առաջ մրցավայրում մեր թիմին կմիանա նաև ԼՂՀ-ի ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը: Նա կմասնակցի կանանց 52 կգ քաշայինների պայքարին:
Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Բուդապեշտում:
Լուսանկարը՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի