ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

11:37 - 01 Հուն, 2021

Եթե  Տոկիոյի ամառային  օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշեն   տեղացի  հանդիսականներին թույլատրել մարզավայրեր, ապա նրանցից կպահանջվեն կորոնավիրուսի բացասական PCR թեստի վկայականներ:

Ըստ առաջարկվող ծրագրի, տոմս գնած մարզասերները  պետք է ստուգվեն մարզական իրադարձությունից ոչ ավելի, քան յոթ օր առաջ:

Պատվաստվածների համար նույն պահանջները չեն կիրառվի: 

Թեստավորումը կատարվելու է անվճար հիմունքներով: Կազմակերպիչները պատրաստ են անցկացնել շուրջ 400 հազար թեստ`  այդ կատեգորիայի մարդկանց համար:

Մարզահամալիրներ այցելելիս հանդիսականները պետք է դիմակ կրեն, արգելվելու է  սնունդն ու խմիչքը: 

Միջոցառման ավարտից հետո մարդկանց բազմությունից խուսափելու համար հանդիսատեսները ըստ տրիբունաների դուրս կբերվեն ասպարեզից:

 

Այլ նորություններ