Ապրիլի 19-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Ութերորդ տուրում Գեւորգյանն ու Գալոյանը հաղթանակ տարան, Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:
Դանիելյան` 5.5 միավոր (10-րդ տեղ), Գեւորգյան, Մկրտչյան, Գալոյան` 4-ական միավոր (53-րդ, 60-րդ, 62-րդ տեղեր):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի