Ամալյա Շառոյանը Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել հեռացատկում

15:55 - 22 Մայ, 2016

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշ է ձեռք բերել Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարում:

Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ և գերազանցելով Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը` 6մ 70 սմ: Շառոյանը դարձել է նաև մրցաշարի հաղթող: 

Տղաների պայքարում Լևոն Աղասյանը եռացատկում գրավեց առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չգերազանցեց Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը:

Աթլետները մինչև Հայաստանի առաջնությունը, որը կկայանա մայիսի 28-29-ը,  այլ հնարավորություններ կունենան` օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ