Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեցին 13 –րդ փուլի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ հաշիվները. «Ուրարտու» - «Արարատ»՝ 1:0 (1:0) «Գանձասար» - «Վեստ Արմենիա»՝ 0:1 (0:0), «Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 2:0 (1:0) «Փյունիկ» - «Վան»՝ 1:0 (1:0), «Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 0:1 (0:1):
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Ուրարտուն»՝ 29 միավոր: Առաջին եռյակում են նաև «Փյունիկը»՝ 25, «Արարատ-Արմենիան»՝ 24 միավոր:
14 –րդ փուլի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 31 –ին: