ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ

15:37 - 10 Հուլ, 2023

Վրաստանի Գորի քաղաքում անցկացվել է բռնցքամարտի  գերծանրքաշային կարգում  աշխարհի և Եվրոպայի չեմպիոն  Գեորգի Կանդելակիի անվան  միջազգային ավանդական երիտասարդական  մրցաշարը: Մասնակցել են Վրաստանի, Ղազախստանի, Հունգարիայի, Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի  պատվիրակները:

Մեր  երիտասարդականը ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ  Վազգեն Բադալյանի գլխավորությամբ նվաճել է ինը մեդալ:

Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ) և Դավիթ Սիմոնյանը (86 կգ)  դարձել են հաղթողներ, Արման Արզումանյանը (54 կգ), Հարություն Խաչատրյանը (63,5 կգ) և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը գրավել են երկրորդ,   իսկ Լևոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը և Արթուր Խաչատրյանը՝ երրորդ տեղը:

 

Այլ նորություններ