Տեղի է ունեցել ՄՕԿ- ի հերթական տեսակոնֆերանսը։ Մասնակցել են հանձնաժողովների, միջազգային ֆեդերացիաների, ՎԱԴԱ –ի ներկայացուցիչներ։
ՄՕԿ-ի նախագահը տեսակոնֆերանսի մասնակիցներին հանգամանորեն տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։
Քննարկել են մարզիկներին հուզող բոլոր հարցերը, որոնք դրական լուծում են ստացել ։
Խաղերի ուղեգիր նվաճած մարզիկները կպահպանեն իրենց տեղը։ << Օլիմպիական համերաշխություն >> հանձնաժողովի ծրագրերը ուժի մեջ կմնան և կգործեն մինչև 2021թ․ ։ Այդ ծրագրերում ընդգրկված են 185 ԱՕԿ – ների ավելի քան 1600 մարզիկ – մարզուհիների անուններ։
Աշխատանքներ են ընթանում նաև հեռուստահեռարձակողների և հովանավորների հետ։