Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող Վլադմիր Հարությունյան/ Լև Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում զբացեղրեց 4-րդ հորիզոնականը՝ 358.80 արդյունքով:
Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Բելևցև/ Նիկիտա Շելիխեր զույգը՝ 417.30 միավորով:
413.16 միավորով արծաթե մեդալ նվաճեց Օլեգ Սերբին/Օլեկսի Սերեդա ուկրաինական զույգը, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին Մեթյու Դայքսոնն ու Նոահ Ուիլյամսը՝ Մեծ Բրիտանիայից (412.56)