Ավարտվեց Հայաստանի տղամարդկանց վոլեյբոլի առաջնության առաջին շրջանը: Գործում է թիմերի փոխայցելություններով մրցակարգը: Ակումբների խաղացողների ընդհանուր պատրաստականության մասին որոշակի կարծիք կարելի է ունենալ մրցաշարային աղյուսակից:
Առաջնության երկրորդ շրջանը կսկսվի մայիսի 29 –ին:
Երևանի տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում է նախատեսված անցկացնել ՀՀ կանանց առաջնությունը: Այն պետք է մեկնարկի մայիսի 10 –ին: Այստեղ նույնպես հանդես կգան հինգ թիմեր. << Վան >> , ԽՄՕՄՄ, ՀՊԼՀ, աղջիկների պատանեկան հավաքական և << Ստեփանակերտ >> :