ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ

10:40 - 08 Հուն, 2020

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան, կազմակերպության անդամ  214 ֆեդերացիաների հետ, առցանց քննարկել է  մարզաձևի զարգացման նոր ռազմավարական ծրագիրը, կորոնավիրուսի  համավարկին առնչվող առողջապահական  առաջարկությունները, մարզիկների վերապատրաստման և մրցումներին վերադառնալու, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի գործընթացին վերաբերող հարցեր։

Նոր ճանապարհային քարտեզը թույլ կտա   համախմբել շահագրգիռ կողմերին և որոշ նորարարական ու ստեղծագործական գաղափարներով  նպաստել մարզաձևի առաջընթացին։

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարանտինի ընթացքում 88 տոկոսով աճել է ֆիզիկական վարժություններով  զբաղվողների թիվը։ Բնակչությունն  առավելապես զբաղվել է  վազքով   և քայլքով ։

Պետք է ոգեշնչել այդ  մարդկանց, որպեսզի նրանք շարունակեն   ձեռք բերած սովորությունները,-  ասել  է  աթլետիկայի  ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Կոեն։

 

Այլ նորություններ