Ծանրամարտի Հայաստանի առաջնության ծրագրով Երևանում այսօր մրցեցին 96 կգ և 102 կգ քաշային ծանրորդները:
96 կգ-ում Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ , հրեց 200 կգ և երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Ծանրաձողին ընդամենը երկու անգամ մոտեցավ Արսեն Մարտիրոսյանը / 102 կգ /: Երկու վարժություններում նա մեկական մոտեցումով հանդես եկավ, պոկումում ցույց տվեց 160 կգ, հրումում ` 190 կգ և երկամարտում / 350 կգ / արդեն անհասանելի դառնալով մրցակիցների համար, դադարեցրեց մրցելույթը:
Վաղը ` փետրվարի 15 –ին, Հայաստանի ծանրամարտի առաջնության վերջին օրը, կմրցեն 109 կգ և + 109 կգ քաշայինները: Հայտավորված են մեր բոլոր անվանիները. Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Աեքսանյանը, Սամվել Գասպարյանը ,մյուսները:
ՀԱՕԿ լրատվական բաժին