Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է վետերանների Եվրոպայի առաջնությունը:
50 տարեկանից բարձր վետերանների մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվեց Զուրաբ Ստուրուան: 2-րդ տեղում Գեորգի Բագատուրովին է, իսկ Ռաֆայել Վահանյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
50+ վետերան կանանց առաջնությունում չեմպիոն հռչակվեց Գալինա Ստրուտինսկայան, Ցիալա Կասոշվիլին դարձավ երկրորդը, իսկ Սվետլանա Մեդնիկովան արժանացավ բրոնզե պարգևին:
65 տարեկանից բարձր տարիքային խմբում Եվրոպայի վետերանների չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վալենտին Բոգդանովը, Վիկտոր Կուպրեյչիկն արժանացավ արծաթե մեդալի, իսկ Բենտ Սորենսենը՝ բրոնզե մեդալի:
65+ կանանց չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նոնա Գափրինդաշվիլին: Լյուբա Կուզնեցովան դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Թամար Խմիադաշվիլին եզրափակեց լավագույն եռյակը:
Լուսանկարը՝ President.am-ի
ՀԱՕԿ լրատվության բաժին