Պեկինի օլիմպիական խաղերում, Տոկիոյի համեմատ, հակակովիդային միջոցառումներն ավելի խիստ կլինեն: Այս մասին հայտնել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցիչ Պիեռ Դյուկրեն։ Նա նաև ասել է, որ կան որոշ տարբերություններ. պետք է պատվաստվել / Ճապոնիայում դա պարտադիր չէր /, յուրաքանչյուր մասնակից ամեն օր պետք է թեստ հանձնի:
Պեկինում թույլատրվելու է օգտագործել դիմակների հատուկ տեսակներ։