ՄՕԿ – Ը ՎՃՌԱԿԱՆ Է

11:57 - 08 Դեկ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ,  <<  Պեկին – 2022 >>  -ի համակարգող հանձնաժողովի նախագահ  Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը բացառել է ձմեռային օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգելու տարբերակը։

Նա  հետևյալն է ասել. <<  Մեր պատասխանը ոչ է: Մենք սովորել ենք ճկուն լինել և արագ հարմարվել: Մենք ունենք շատ ուժեղ թիմ, ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի համակարգը կարողանա հաղթահարել կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերները և կազմակերիչները պատրաստ են ցանկացած սցենարի: Վստահ ենք, որ խաղերը չեն հետաձգվի և  պատրաստ ենք ամեն ինչի: Խաղերը կսկսենք ժամանակին և մարզահանդեսը չափազանց անվտանգ կլինի կորոնավիրուսի առումով >>  :

 

Այլ նորություններ