Իտալիայի Բուստո - Արսիզիո քաղաքում ընթանում է բռնցքամարտի համաշխարհային առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարը։
Հայաստանի տղամարդկանց թիմից առաջինը ռինգ ելան Արթուր Բազեյանը / 57 կգ / և Ռաֆայեռլ Հովհաննիսյանը / 80 կգ /: Նրանք միևնույն ՝ 5 : 0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆին և կանադացի Կեվեն Բեասեջոուրին :
Հաջորդ փուլում Արթուրը կմրցի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի, իսկ Ռաֆայելը՝ բելգիացի Նոա Հաջիտի հետ:
Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: Մեր մարզուհիներից առաջինը մրցեց Տաթևիկ Խաչատրյանը / 54 կգ / : Նա, ավաղ, զիջեց չիլիացի Դենիսե Բռավոյին և դուրս մնաց պայքարից
Հայաստանի պատվիրակներից այսօր կմենամարտեն Էլիդա Քոչարյանը / 60 կգ / և Գուրգեն Մադոյանը 71 կգ /: