Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
Ստավանգերի միջազգային մրցաշարի 5-րդ տուրի Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Լագրավն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլին՝ ոչ-ոքի արդյունքով:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն է: Այժմ Արոնյանն ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը:
ՀԱՕԿ լրատվության բաժին