Թուրքիայի Անթալիայում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Տղամարդկանց բազմամարտում մրցեցին 81 մասնակիցներ: Հայաստանի երկու պատվիրակներ հաջող ելույթներ ունեցան: Առանձնապես գովելի է թիմի առաջատար Արթուր Դավթյանի վարպետությունը, որի շնորհիվ, չորրորդ արդյունքով, նա ևս 20 մասնակիցների հետ մտավ եզրափակիչ և կմասնակցի մեդալների համար պայքարին: Նրա թիմակից Գագիկ Խաչիկյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը, բայց զբաղեցրած 36 –րդ տեղը հետագա հաջողության հույս է ներշնչում:
Աշխարհի չեմպիոն, նույն Արթուր Դավթյանը, եզրափակիչ է մտել նաև առանձին գործիքների՝ հենացատկի և նժույգթափերի մրցակցությունում:
Լավագույն ությակում են և օղակների վրա խաղարկվող մրցանակների համար պայքարին կմասնակցեն նաև Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:
Եզրափակիչները նշանակված են ապրիլի 15-ին և 16 –ին: