ԿՐԿՆԱԿԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԻՄԱՍՏԱԶՈՒՐԿ Է

12:00 - 22 Մայ, 2020

Տոկիոյի օլիմպիական խաղերը, ամենայն հավանականությամբ,կչեղարկվեն, եթե հնարավոր չլինի  այն  անցկացնել 2021 թ․ ամռանը, - ասել է ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը։ 

Անհնար է անընդհատ տեղափոխել  մրցումները և մի քանի հազար մարդ աշխատող պահել  կազմկոմիտեում։ Հնարավոր չէ նաև փոխել միջազգային ֆեդերացիաների ժամանակացույցը, մարզիկները պետք է ունենան որոշակիություն: Պետք է պատրաստ լինել տարբեր սցենարների, հույսով, որ  խաղերն անցկացվելու են հաջորդ տարվա հուլիսին: 

Այնուամենայնիվ, անվտանգ միջավայր ստեղծելու համար օլիմպիական խաղերի մասնակիցներին   անհրաժեշտ կլինեն ապահովել լրացուցիչ առողջապահական միջոցառումներ։ Խաղերն անցկացնել առանց հանդիսականի , այն չէ, քանի որ օլիմպիական ոգին կազմված է աշխարհի տարբեր երկրների  երկրպագուների միասնությունից , - հավելել է ՄՕԿ –ի նախագահը։

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ