ՄՕԿ – Ի ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

12:09 - 13 Հուն, 2021

Allianz համաշխարհային ապահովագրական ընկերությունը 2021թ․ հունվարի մեկից  պաշտոնապես սկսել է   համագործակցությունը ՄՕԿ - ի հետ։ Նպատակն է ներդրում ունենալ օլիմպիական շարժման գործում:

2018-ից այդ կազմակերպությունը առողջապահական  նախաձեռնություններով աջակցել է մի քանի երկրների  երկրպագուների, մարզիկների, թիմերի և աշխատակիցների։ Նոր համագործակցությունով ամբողջ աշխարհով կընդլայնվի այդ շրջանակը։

Allianz- ի 148,000 աշխատակիցները և 100,000 գործակալները  հոգ կտանեն  մարզիկների, նրանց ընտանիքների և  հավակնությունների մասին ։

Համագործակցությունը կտևի ութ տարի և կընդգրկի << Պեկին  - 2022 >>,  << Փարիզ -2024 >>,  << Միլան-Կորտինա – 2026 >> և <<  Լոս Անջելես – 2028 >>  օլիմպիական խաղերը։

 

Այլ նորություններ