ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

10:51 - 20 Օգո, 2020

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Եվրոպայի ֆուտբոլի  չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում  << Արարատ – Արմենիան >> հյուրընկալեց Կիպրոսի  << Օմոնիային >>։

Հանդիպման հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։ Նշանակվեց լրացուցիչ ժամանակ: 94-րդ րոպեին հյուրերը հաջողության հասան։ Դիպուկությամբ   աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Տիագոն:  Այնուհետև երկրորդ դեղին քարտը ստացավ և ասպարեզից հեռացավ դաշտի տերերից Հումանեսը։ Տասը հոգով մնացած տանտերերը խաղը փրկելու ջիգեր գործադրեցին, բայց ՝ ապարդյուն։ 

<< Արարատ – Արմենիան >>  նվազագույն՝ 0 ։ 1 հաշվով պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից։ Ի դեպ, համավարակի պատճառով, այս մրցաշրջանում եվրագավաթային հանդիպումներն անցկացվում են մեկ խաղով:

Այլ նորություններ