Լևոն Արոնյանը հաղթեց «London Chess Classic»-ի 7-րդ տուրում

00:05 - 12 Դեկ, 2015

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «London Chess Classic»-ում:

Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 27-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է: Այժմ հայ շախմատիստն ունի 4 միավոր:


ՀԱՕԿ լրատվության բաժին 


Լուսանկարն առաջնության կայք էջից

Այլ նորություններ