Այսօր կեսօրին Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը Երևան – Դուբայ - Դելի չվերթով կմեկնի Հնդկաստան: Այնտեղ մարտի 15 – 27 –ը մեր մարզուհիները կմասնակցեն աշխարհի առաջնությանը:
Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ռինգ կուղեկցի Գայանե Տեր-Բարսեղյանին / 48 կգ /, Անուշ Գրիգորյանին / 50 կգ /, Եկատերինա Սիչևային / 54 կգ / Էլիդա Քոչարյանին / 60 կգ /, Սոնա Հարությունյանըին / 63 կգ / և Անի Հովսեփյանին 70 կգ /: