Մեկ դար առաջ մարդկությունը հմայվեց ու օլիմպիական գրանցում տվեց ձմեռային մարզաձևերին: Կորտինա դ'Ամպեցցոյում 100 դահուկորդներ նշել են Ֆրանսիայի Շամոնի քաղաքում տեղի ունեցած առաջին ձմեռային խաղերի 100-ամյակը:
Ձմեռային մարզաձևերի սիրահարները այդկերպ են արտահայտել իրենց վերաբերմունքը <<Միլան-Կորտինա -2026>> օլիմպիական մարզահանդեսի նկատմամբ: Այն կմեկնարկի ուղիղ երկու տարի հետո՝ փետրվարի 6-ին։ Սպասվում է ավելի քան 90 ԱՕԿ –ների երեք հազար մարզիկ –մարզուհիների մասնակցությունը:
Իտալիայի Կորտինա դ'Ամպեցցոն 70 տարի առաջ ընդունել է / 1956թ./ ձմեռային օլիմպիական խաղերը: 2026 –ին կնշվի Իտալիայի մեկ այլ քաղաքի՝ Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի / 2006թ. / անցկացման 20-ամյակը: