2022 թվականին Կրասնոյարսկում էր նախատեսված անցկացնել ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Սակայն Ռուսաստանի դեմ ընդունած համաշխարհային հակադոպինգային գործակալության պատժամիջոցների պատճառով, մրցաշարը տեղափոխվել է Բելգրադ: Այնուամենայնիվ, Կրասնոյարսկը կդառնա աշխարհի առաջնության մրցատեղի՝ 2023թ.:
Տեղեկատվությունը հայտնել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (UWW) նախագահ, սերբ Նենադ Լալովիչը:
Նա հավելել է , որ նախաօլիմպիական տարում անցկացվելիք Կրասնոյարսկի ստուգատեսը որակավորման փուլ կհանդիսանա Փարիզում , 2024թ. կայանալիք օլիմպիական խաղերի համար: