Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Radio-Canada-ին ասել է, որ մինչ Փարիզի խաղերի մեկնարկը պատրաստ է լողալ Սենա գետում և նույնիսկ կսուզվի, եթե ջուրը շատ սառը չլինի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է լողալ Սենայում, թեև մտահոգ է ջրի որակի մասին: Այս առթիվ Surfrider Foundation բնապահպանական կազմակերպությունը հայտնել էր, թե ջրի լաբորատոր նմուշների աղտոտվածության թույլատրելի սահմանը բարձր է 2 – 3 անգամ:
Սենայի վրա նախատեսված է անցկացնել օլիմպիական լողի և եռամարտի մրցումներ։