Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում խաղացվել է յոթ տուր: Առաջատարը ուկրաինացի Անտոն Կորոբովն է, որ ունի 6, 5 միավոր: Հայաստանի պատվիրակներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակել են 5-ական միավոր:
Նրանցից կես քայլ են հետ մնում Մամիկոն Ղարիբյանն ու Էմին Օհանյանը:
Այսօր՝ մարտի 10-ին, տեղի կունենան ութերորդ փուլի պարտիաները: Առաջնության ավարտին մնացել է չորս տուր: