Պեկինում նախատեսված 24 –րդ ձմեռային օիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 66 օր: Իսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր ՝ << Օմիկրոն >> շտամի հայտնաբերումը մտահոգիչ է համարում: Ավելին, համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին հայտնել է, որ որ << Օմիկրոնը >> կարելի է համեմատել << Էբոլա >> վիրուսի հետ և այն նույնքան վարակիչ է, որքան << Դելտա >> շտամը:
Համաճարակի նոր բռնկումների պատճառով մտահոգ են նաև համաշխարհային սպորտի ղեկավարները: Նույնիսկ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի լինել – չլինելու հարցն է քննարկվում:
Կրքերը հանդարտեցնող հանգամանք նույնպես կա : Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ օլիմպիական խաղերի վրա << Օմիկրոնի >> ազդեցությունը կանխարգելման և վերահսկման որոշակի մարտահրավերներ կառաջացնի, սակայն իրենց երկրում COVID-19- ի տարածումը կանխելու, դրա դեմ պայքարելու հաջողված փորձի շնորհիվ ձմեռային մարզահանդեսը կկայանա նախատեսված ժամանակացույցով:
Հետևենք իրադարձությունների ընթացքին: