ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ

11:37 - 15 Ապր, 2022

Հարավային Կորեայի  Կանվոնդո քաղաքում 2024թ. հունվարի 19 –ին կմեկնարկի   ձմեռային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը:

Կազմկոմիտեն միջոցառման թալիսմանի, երգի և տարբերանշանի միցույթ է հայտարարել, որին կարող են մանակցել 14- 24 տարեկան երիտասարդներն ու աղջիկները:  Նրանց աշխատանքներում  պետք է պատկերված լինի մի կենդանի, որն ապրում է Գանգվոն նահանգում և մարմնավորում է   Հարավային Կորեայի կենդանական աշխարհը:

Հաղթողը կազմկոմիտեից կստանա 7300 ԱՄՆ դոլար, համակարգիչ և կարժանանա  երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հատուկ մրցանակին: 

Տարբերանշանի վրա  պետք է արտացոլվի խաղերի ուղերձը՝ «Սպորտ, որը բերում է ուրախություն և խաղաղություն »: 

Բոլոր գծագրերը պետք է կապված լինեն Հարավային Կորեայի և ձմեռային մարզաձևերի հետ։ Լավագույն ստեղծագործության հեղինակը նույնպես կպարգևատրվի տպավորիչ գումարով՝ 2400 ԱՄՆ  դոլար։ 

Երգի մրցույթում կազմակերպիչները որոշել են  հեղինակներին չսահմանափակել ոչ մի թեմայով, այլ խորհուրդ են  տվել ստեղծել այնպիսի երաժշտական ստեղծագործություն, որը կհաղորդի պատանեկան խաղերի գաղափարը: Լավագույն ստեղծագործության հեղինակը  կստանա ԱՄՆ  4400 դոլար։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30 - նն է: 

 

Այլ նորություններ