ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՍԱՂԱՎԱՐՏԸ

12:17 - 06 Մար, 2024

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) տնօրենների խորհորդի որոշմամբ  վերացվելու են  կանանց մրցումներում պաշտպանիչ սաղավարտները։ 

Նիստը տեղի է ունցել Սոչիում, որը վարել է կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը։ Նշվում է, որ կպահպանվի եռամսյա անցումային շրջանը, որի ընթացքում կանանց մրցումներում  դեռ կօգտագործվեն սաղավարտներ, իսկ 2024թ.  հունիսից ուժի մեջ կմտնի նոր կանոնը։ 

Սաղավարտների վերացման հնարավորությունը քննարկվել է  դեռ մեկ տարի առաջ, իսկ  պատճառը չի նշվում։

Տնօրենների խորհուրդը միաձայն  հաստատել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի  հայտը  ՝ 2025թ. կանանց աշխարհի առաջնությունը անցկացնելու համար:

Այլ նորություններ