Մեր երկիրն առայժմ ունի օլիմպիական խաղերի մասնակցության չորս ուղեգիր: Այդ թիվն անշուշտ կավելանա, եթե, իհարկե, կրկին չխանգարի համավարակը և վարկանիշային մրցաշարերը կայանան նախատեսված ժամկետներում:
Մեր չորս օլիմպիականներից մեկը բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն է: Նա աշխարհի, Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների ոսկե մեդալակիր է:
ՀՀ գլխավոր թիմի կազմում հանդես է եկել է միջազգային պաշտոնական մրցաշարերում: Քանիցս ձախողվել է կողմնակալ մրցավարության պատճառով, հուսալքվել ու դադարել է մարզվել:
- Մեկ – երկու տարի պարապուրդի մատնվեցի, այլ աշխատանքի անցա: Բայց դրամն ինձ այդպես էլ չձգեց ՙ << կուլ չտվեց >> : Անձնական մարզիչ հայրս ուրախացավ, երբ ցանկություն հայտնեցի վերադառնալ բռնցքամարտ: Թեև Զովունիում նույն տանն ենք ապրում, բայց կարոտել էի ռինգը, մենամարտելուն, վաստակավոր մարզիչ հորս ցուցումներին . . .
- Շարունակիր, Կորյուն, ինչու լռեցիր:
- Միշտ հաղթելու ցանկությամբ եմ ելել ասպարեզ: Երբ իմ գործողությունները կառավարել է հայրս, լինի մրցում , թե՝ ուսումնամարզական հավաք , հիմնականում հաջողության եմ հասել: Իհարկե շնորհակալ եմ նաև հավաքականների մարզիչներին , որոնք նույնպես նպաստել են վարպետությանս առաջընթացին:
- Մի քանի խոսք էլ թիմակիցներիդ մասին: Ովքեր կարող են քեզ ընկերակցել Տոկիոյի մրցաբեմում:Մեր հավաքականի բոլոր տղաներն են արժանի դառնալ օլիմպիական: Եվ նրանք հուսախաբ չեն անի, եթե կրկին չխանգարի համավարակը: Մեր թիմը զորեղ կոլեկտիվ է:
- Կորյուն ընթերցողներին հիշեցնենք նաև հետևյալը: 2020թ. մարտի 16 –ին դու հաղթեցիր Իսրայելը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Ալավերդյանին, մտար կիսաեզրափակիչ, դարձար օլիմպիական ու . . . կորոնավիրուսն իր գոյությամբ ,ՄՕԿ –ի հրահանգով, կասեցրեց մրցաշարի ընթացքը: Այլապես հնարավոր է, որ արդեն իրականություն դարձած լիներ թիմակիցներիդ մասին քո բարձր գնահատականը:
- Նաև ցանկանում եմ , որ կիսատ մնացած լոնդոնյան մրցաշարը վերսկսվի, մրցման ելնեն ընկերներս, նրանց հետ նաև ՝ ինքս. ինչու չշարունակել , մրցել բարձրակարգ վարպետների դեմ, հարստացնել մրցափորձը ու ուղեգրի արժանանալուց բացի դառնալ նույն մրցաշարի եզրափակիչի մասնակից , ինչու չէ նաև՝ հաղթող:
Հ.Գ. - Կորյուն Սողոմոնյանը 28 տարեկան է,ամուսնացած է, ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ: Ինպես հայտնի է , իր փոքր եղբայր Տարոնը նույնպես բռնցքամարտիկ է և հաջողություններ է գրանցել միջազգային մրցումներում:
Եղբայրները բարձր են գնահատում իրենց անձնական մարզիչ հոր ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Սողոմոնյանին և նախկին պարուհի մոր դերը՝ իրենց կայացման և մարզական որակներ ժառանգելու գործում: Իսկ օլիմպիական խաղեր Կորյունը կմեկնի մեդալակիր դառնալու, պատվո պատվանդան բարձրանալու վճռականությամբ: Հավատանք ապարանցի ծնողների զավակին: