Իտալիայի Ասսիզի քաղաքում տեղի է ունեցել բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) համաժողովը: Կազմակերպության նախագահ է ընտրվել հույն Իոաննիս Ֆիլիփատոսը։ Ընտրություններ են կատարվել նաև հանձնաժողովներում:
Հաճույքով ենք նշում, որ կոնֆեդերացիայի տնօրենների խորհրդի ղեկավար է ընտրվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: