ԱՌԱՋԻՆԸ ՝ ՕԳՈՍՏՈՍԻՆ

10:35 - 15 Հուն, 2020

Հեծանվասպորտի միջազգային միությունը  / UCI / մտադիր է օգոստոսի  մեկից  վերսկսել  մրցաշրջանը: Առաջին մեկնարկը կլինի << Ստրադե Բյանկե >> մեկօրյա հեծանվավազքը։

UCI- ին  հաստատել է տղամարդկանց և կանանց համաշխարհային օրացույցային ծրագիրը: << Տուր դե Ֆրանսը >>  կկայանա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 30-ը, << Ջիրո դե Իտալիան >>՝  հոկտեմբերի 3-25-ը, իսկ  << Վուելտա Իսպանիան >>՝  հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 8-ը:

Աշխարհի պատանեկան առաջնությունը, որը պետք է անցկացվեր օգոստոսի 16- 21-ը ՝ Եգիպտոսում, հետաձգվել է մեկ տարով: 

 

Այլ նորություններ