Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում վեց տուրից հետո միանգամից տասը շախմատիստ, այդ թվում Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը, վաստակել են 5-ական միավոր: Վերջինս լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է յոթերորդ տեղը:
Արման Միքայելյանն ունի 4.5 միավոր (32-րդ տեղ), եւս վեց հայ շախմատիստ՝ 4-ական:
Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույններն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի