ՕԼԻՄՊԻԶՄԸ ԿՅԱՆՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ Է

11:57 - 16 Հոկ, 2023

Մումբայում ընթացող ՄՕԿ-ի 141-րդ նստաշրջանում կատարվել են  կանոնադրական փոփոխություններ:

Նոր ձևակերպումը հետևյալն է. օլիմպիզմը կյանքի փիլիսոփայություն է, որը բարձրացնում և  ամբողջության մեջ միավորում է մարմնի, կամքի և մտքի որակները: 

Սպորտը համատեղում է  մշակույթը և կրթությունը:  Յուրաքանչյուր  մարդու համար պետք է հասանելի լինի ֆիզիկական կուլտուրան և սպորտը՝ առանց խտրականության: Օլիմպիական ոգին պահանջում է փոխըմբռնում՝ բարեկամության, համերաշխության և արդար խաղի ոգով։ 

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ օլիմպիական շարժումը մարդու իրավունքները հարգելու հանձնառություն է պահանջում: Կանոնադրության փոփոխությամբ հստակ ազդանշան է  ուղարկվում  շահագրգիռ կողմերին: 

 

Այլ նորություններ