Հեծանվային սպորտի Եվրոպայի մյունխենյան առաջնությունում երկրորդ անհաջողությունը գրանցեց մեր երկրի ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը: Երեկ նա հանդես եկավ օմնիում մրցաձևում և մասնակիցների շարքում ճանաչվեց վերջինը ՝ 16 –րդը: Նրա անվան դիմաց նման արդյունք գրանցվեց նաև նախօրյակին անցկացված խմբային մրցավազքում: