Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջող մեկնարկեց Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում։
Առաջին խաղում մեր ընտրանին հյուրընկալվելիս 80-63 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին։ Հայ բասկետբոլիստները հաշվի մեջ առջեւում էին բոլոր չորս քառորդներում։ Մեծ ընդմիջումից առաջ հաշիվը 41-38 էր։
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Ալբերտ Թադեւոսյանը։ Խաղին մասնակցեց նաեւ Լուկաս Ֆիշերը, որը բաց էր թողել վերջին մարզումը մրցավայրում։ Մինչեւ վերջին պահը նրա մասնակցությունը հարցականի տակ էր, քանի որ վերջնականապես չի ապաքինվել ձեռքի վնասվածքից։
Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ Երեւանում ընդունելով Դանիայի ընտրանուն։
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի