Փարիզի օլիմպիական խաղերում շարունակում է խտանալ մեդալ նվաճած երկրների քանակը: Հուլիսի 31 –ի տվյալներով, մրցումային մեկ օրվա ընթացքում չորսով ավելացավ պարգևների արժանացած պատվիրակությունների թիվը, որը 43 - ից հասավ 47 –ի:
Հնգօրյա պայքարից հետո առաջատարի դերը ստանձնեց Չինաստանի թիմը, որն ունի 19 մեդալ / 9 + 7 + 3 /: Լավագույն եռյակի երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Ֆրանսիայի ՝ 26 / 8+ 10 + 8 / և Ճապոնիայի՝ 15 / 8 + 3 + 4 / ներկայացուցիչները:
Թիմերի զբաղեցրած տեղերի գործում գնահատվում է մեդալների հարգը: Օրինակ, բոլորից շատ՝ տարբեր ձուլվածքի 30 / 5 + 13 + 12 / մեդալ ունեն ԱՄՆ –ի մարզիկները: Բայց նրանք ոսկե մեդալների քանակով առայժմ յոթերորդն են: