Կանադայի Վանկուվերի քաղաքային խորհուրդը կքննարկի 2030թ․ ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացնելու հնարավորությունը: Այդ քաղաքը հյուրընկալել է 2010-ի ձմեռային մարզահանդեսը:
Օլիմպիական մայրաքաղաքի հավակնորդներ են դիտարկվում նաև Իսպանիայի Բարսելոնը, ԱՄՆ –ի Սոլթ Լեյք Սիթին և Ճապոնիայի Սապպորոն:
Առաջարկության նախաձեռնողները, որոնց թվում է 2010թ․ խաղերի կազմկոմիտեի ղեկավար Ջոն Ֆերլոնգը վստահ են, որ Վանկուվերը պատրաստ է 20 տարի անց կրկին հյուընկալել օլիմպիական ստուգատես և դրա համար տնտեսական մեծ ներուժ կա: