ԱՄՆ Բոսթոն քաղաքում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Աղջիկների մենասահքի ազատ ծրագրում հանդես եկավ նաև Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, ով հավաքելով 136,07 միավոր գրավեց 24-րդ հորիզոնականը:
Աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան:
Լուսանկարը` Getty Images
ՀԱՕԿ լրատվության բաժին