Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկեց ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը:
Առաջին օրը ջրացատկորդները մրցեցին 1 մ ոստնակացատկ մրցաձեւում: Մրցանակային տեղեր զբաղեցրին.
Մեծահասակներ, տղամարդիկ` Վլադիմիր Հարությունյան, Վարդան Բայանդուրյան, Լեւ Սարգսյան:
Պատանիներ` Մարատ Գրիգորյան, Արման Ենոքյան, Դավիթ Մովսիսյան:
Աղջիկներ` Քրիստինե Հակոբյան, Ալիսա Զաքարյան, Մանե Կարապետյան:
Վաղը մարզիկները հանդես կգան 3 մ ոստնակացատկ մրցաձեւում: