Հայաստանի 11 սամբիստներ հանդես եկան Հունաստանի Սալոնիկ քաղաքում զուգահեռաբար անցկացված աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններում: Տարիքային խմբերում մեր ներկայացուցիչները արժանացան երեքական մեդալների:
Պատանեկան ստուգատեսում հաղթող ճանաչվեց և պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Մեսրոպ Նիկոյանը / 64 կգ /: Նրա թիմակիցներից Գրիգոր Բեկնազարյանը / 98 կգ / գրավեց երկրորդ, իսկ Աշիկ Անդրեյանը / 58 կգ / ՝ երրորդ տեղը:
Երիտասարդների պայքարում մեր պատվիրակներից լավ արդյունքի հասավ ծանրքաշային Դավիթ Հարությունյանը, որն արժանացավ արծաթե մեդալի: Իրենց քաշային կարգերում երրորդը ճանաչվեցին Դավիթ Հովսեփյանը / 58 կգ / և Գոռ Հարությունյանը / 88 կգ /: