ԵԹԵ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉՎԱՏԹԱՐԱՆԱ

11:02 - 15 Հոկ, 2020

Տոկիոյի իշխանությունները հայտարարել են ևս  երեք  օլիմպիական  մարզահամալիրների բացման մասին: Խոսքը թիավարության << Կասաի >> ջրանցքի, ջրային մարզաձևերի կենտրոնի և << Օի >> մարզադաշտի մասին է, որը հյուրընկալելու է  մականախաղի մրցաշարի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ ճապոնացի մարզիկներն արդեն  սկսել են պարապել  որոշ մրցասպարեզներում:

<< Տոկիո -2020 >> կազմկոմիտեն հայտարարել է `  եթե Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման իրավիճակը վատթարանա, ապա մուտքը  մարզահանգրվաններ կկասեցվեն, թեև  ամենուրեք կիրառվում են հակահամաճարակային բոլոր կանոնները: 

Մարզական  հաստատությունները հասարակության համար բաց կլինեն, եթե դրանց օգտագործումը չխանգարի խաղերի նախապատրաստությանը:

 

 

Այլ նորություններ